Զելենսկիի առաջիկա այցը գնահատելով որպես Հայաստանի անկախության գրավական՝ ՔՊ-ական Մելքոնյան Գագոն հայտարարել է, թե նախկինում՝ նախքան հեղափոխությունը, Հայաստանն իր գլխի տերը չի եղել, և Մոսկվան է որոշել՝  ում հետ պետք է հանդիպել, ում հետ՝ ոչ, ով պետք է դառնա նախարար, ով՝ պրեզիդենտ, ինչպես պետք է Հայաստանը շնչեր ու արտաշնչեր և այլն: 

 

Գագոն, որ թյուրամիացաբար գեներալ է այսօր համարվում, խզբզել է նախահեղափոխական շրջանի  Հայաստանի մի այնպիսի պատկեր, որը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլև ևս մեկ անգամ ընդգծում է սրանց ստորության աստիճանը՝ նախկին իշխանությունների հաշվին սեփական կեղտերը «ջրելու»: 

 

Գագոյի իշխանության օրոք Հայաստանը դարձել է տառացիորեն ոչ մի բան. ներկա պահին աշխարհում մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն երկրներին, որոնք նույնքան կախյալ են արտաքին աշխարհից, որքան՝ մենք այսօր: Հայաստանը գտնվում է արտաքին ուղիղ կառավարման տակ այնպես, ինչպես Գագոն՝ Նիկոլի հետույքում: 

 

Հայաստանը «նախկինների» օրոք կշիռ ուներ, աշխարհաքաղաքական գործոն էր՝ նույնիսկ ունակ գերտերություններին «ոչ» ասելու:Բայց ինչ-որ պահից սկսած՝ նույն այդ գերտերություններին ձռնտու չեղավ ողնաշարավոր Հայաստան, այդ իսկ պատճառով էլ համաձայնեցված կարգով Նիկոլին իշխանության բերեցին՝ ամեն մեկն իր հաշվարկից դրդված: Եթե նախկինները լինեին այս կամ այն երկրի թաշկինակը, ինպես այսօր Նիկոլն է, ապա նրացն փոխելու կարիք չէր լինի,  իսկ նույն Նիկոլն էլ ներկա պահին կլիներ Կոշում կամ Նուբարաշենում՝ «սռոկի» տակ նստած: 

 

Ինչ վերաբերում է Զելենսկիի այցի միջոցով մեր «անկախանալուն», ապա նույնիսկ «եփած հավի ծիծաղն է գալիս»՝տեսնելով, թե ինչ կարգի լպրծուն դուրսպրծուկ է Գագոն, որ չգիտի՝ է՛լ ինչպես Նիկոլին լիզի, որ տղային մի պաշտոն տան, չթողեն բորդյուրին չորացած: 

 

Գոնե բեղերիցդ ամաչի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել